Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 367.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.03 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.78 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 364–365.5 դրամով, վաճառվում է 367.5-370 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում է 421.5–427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.50–4.33 դրամով, վաճառվում է 4.53–4.89 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:
Եվրոն գնվում է 416 դրամով, վաճառվում է 420 դրամով:
Ռուբլին գնվում է 4.27 դրամով, վաճառվում է 4.50 դրամով:



