երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 1719 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը: Այս մասին հայտարարել է երկրի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը, տեղեկացնում է CNN-ը։

Ըստ Ռոդրիգեսի՝ երկրում վնասվել է 855 շենք, իսկ 189-ը՝ ամբողջությամբ ավերվել։

Նա նաև հավելել է, որ  առաջին երկու հզոր ցնցումներից հետո՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ, Վենեսուելայում տեղի է ունեցել 609 հետցնցում, որոնք էական վնասներ չեն պատճառել:

  • Կիսվել: