հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Վենեսուելայում սnւգ է հայտարարվել երկրաշարժի զnհերի հիշատակին

Վենեսուելայում սnւգ է հայտարարվել երկրաշարժի զnհերի հիշատակին

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Որոշել եմ այսօրվանից յոթօրյա ազգային սուգ հայտարարել զոհերի հիշատակին»:

Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան խորապես սգում է ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների համար, ցավակցում է զոհվածների ընտանիքներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին և աջակցում անհետ կորածների ընտանիքներին ու տուժած համայնքներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի էին ունեցել ստորգետնյա երկու հզոր ցնցումներ, որոնցից առաջինի ուժգնությունն, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության, եղել էր 7.2, իսկ երկրորդինը՝ 7.5 մագնիտուդ։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 1943-ի։ Ավերվել են հարյուրավոր տներ, վնասվել են ենթակառուցվածքները։

 

  • Կիսվել: