երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հայտնի է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Ֆրանսիայում փակվել են խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության տեղամասերը։ 

Ֆրանսիայան BMF TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առաջատարը ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցությունների կոալիցիան է, այն խորհրդարանում 175-205 տեղ է ստացել։ Երկրորդ տեղում, նախնական տվյալներով, Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքն է՝ հավաքելով 150-175 մանդատ: 

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը, որը կարող է 115-150 տեղ ակնկալել խորհրդարանում: 

Այսպիսով, երկրորդ փուլի արդյունքներով ոչ մի կոալիցիա բացարձակ մեծամասնություն չստացավ Ազգային ժողովում։

  • Կիսվել: