Հայտնաբերվել են Մոսկվայի մարզում կործանված «Սուխոյ-Սուպերջեթ»-ի անձնակազմի մարմինները
Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են երեկ Մերձմոսկովյան շրջանում կործանված «Սուխոյ-Սուպերջեթ» ինքնաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամների մարմինները:
«Անձնակազմի անդամների մարմինները հայտնաբերվել են ինքնաթիռի կործանման վայրում Մոսկվայի մարզում, նույնականացման համար անհրաժեշտ է մոլեկուլային գենետիկական փորձաքննություն», - ասել է իրավապահների անանուն ներկայացուցիչը: