շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը. Բորել

Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը. Բորել

Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է: Այս մասին ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է: Դրանցից մի քանիսն ավերված են: 35 հիվանդանոցից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել է գործել, քանի որ չկան վառելիք, ջուր և էլեկտրականություն», - ասել է նա:

Բորելը մատնանշել է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունները։ «Մենք Գազային տրվող մարդասիրական օգնությունն ավելացրել ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի, բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի: Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», - հավելել է նա:

 

  • Կիսվել: