երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» խորհրդարանական խմբակցության պատգամավորները երկրի գործող վարչապետ Գաբրիել Աթալին ընտրել են որպես խմբակցության նախագահ։

Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

«Գաբրիել Աթալն ընտրվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) «Վերածնունդ» խմբի նախագահ», - հայտնում է հեռուստաալիքը։ 

Հաղորդվում է, որ ներքին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից վարչապետի թեկնածությունը պաշտպանել է 84-ը։ Աթալը ղեկավարության միակ թեկնածուն է եղել։

  • Կիսվել: