շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ֆրանսիայում ուղղաթիռ Է կործանվել․ կան զոհեր և վիրավորներ

Ֆրանսիայում ուղղաթիռ Է կործանվել․ կան զոհեր և վիրավորներ

Ֆրանսիայի Ալպերում գտնվող Կուրշևել լեռնադահուկային հանգստավայրի մերձակա լեռներում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնել է Սավոյայի դեպարտամենտի պրեֆեկտուրան։ Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ուղղաթիռն ընկել Է 1,9 հազար մետր բարձրության վրա՝ Ռոզիեր լճի և Վիյար հրվանդանի միջև։ Փրկարարները դեպքի վայր են ժամանել մոտ 40 րոպե անց:

Նախնական տվյալներով ՝ երկու մարդ զոհվել է, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում, մյուս երկու ուղևորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

  • Կիսվել: