երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ֆրանսիայի վարչապետ Աթալը ժամանել է Ելիսեյան պալատ Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնելու նպատակով

Ֆրանսիայի վարչապետ Աթալը ժամանել է Ելիսեյան պալատ Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնելու նպատակով

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ժամանել է Ելիսեյան պալատ: Աթալը Ֆրանսիայի նախագահի նստավայր է ժամանել Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում ներկայացնելու նպատակով։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ հայտնում է BFMTV-ն։

Նշենք նաև, որ կադրային փոփոխությունները պայմանավորված են Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց համաձայն՝ հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատ»ը՝ ստանալով 182 մանդատ։

Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։

Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։

 

  • Կիսվել: