FlyDubai-ը չեղարկել է Սոչիից և Մինվոդիից դեպի Դուբայ թռիչքները
FlyDubai-ը չեղարկել է Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Դուբայ թռիչքները դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ ATOR-ը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛FlyDubai-ը, պատճառաբանելով ֆորսմաժորը, ժամանակավորապես չեղարկել է Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Դուբայ թռիչքները 28.12.2024-ից մինչև 05.01.2025-ը՛՛-ասված է հաղորդգրության մեջ։
Նաև նշվում է, որ АТОР-ի տվյալներով՝ իրավիճակն ազդում է ավելի քան 2 հազար ուղևորի վրա, որոնց 90 տոկոսը տուրօպերատորների հաճախորդներ են։
՛՛Այս պահին տուրօպերատորներն աշխատում են Սոչիից և Միներալնիե Վոդիից flydubai-ի չվերթների չեղարկման խնդիրն արագորեն լուծելու ուղղությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուրօպերատորները բանակցություններ են վարում FlyDubai-ի հետ՝ ՛՛փնտրելով տրանսֆերների և մեկնումների տարբերակներ, և զբոսաշրջիկների հետ հարցը կլուծեն անհատական հիմունքներով՝ իրենց տուրիստական գործակալների միջոցով՛՛: