Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի երեկոյան Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 21:41-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա:
Այս պահին տեղեկություններ չկան տուժածների կամ ավերածությունների մասին:


