Եթե լինի ադրբեջանական զինված ուժերի կայուն առաջխաղացում, ապա տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հիմքեր կստեղծվեն․ ️Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ
Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը: Թվում էր, թե պարզ ընդհարում է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն դեպքում, երբ խոր կապ գոյություն ուներ Կովկասի և Արևմտյան Ասիայի ճգնաժամերի միջև: Այս մասին իր հարցազրույցում նշել է ️Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահմանը, փոխանցում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
🔹️Այս ճգնաժամի առաջացման կարևորագույն նպատակներից է Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս աշխարհաքաղաքական ներուժի սպառումը, որի մասին են վկայում Ադրբեջանի ներկայիս ռազմական գործողությունները: Բախումները տեղի են ունենում Իրանի հետ սահմանամերձ շրջաններում և այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձանագրած առաջխաղացումը կարող է ապագայում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը:
🔹️Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները և շարունակություն հաղորդել Թեհրանի դեմ Բաքվի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը: Հնարավոր է՝ Ադրբեջանն այդ նպատակի համար իր երկրի ներսում նաև ավելացնի ճնշումներն իսլամադավանների նկատմամբ:
🔹️Թուրքիան այս գործընաթացներում ունի երկարաժամկետ ծրագրեր: Եթե լինի ադրբեջանական զինված ուժերի կայուն առաջխաղացում, ապա տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հիմքեր կստեղծվեն: Մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար: