հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Աթենքը մտահոգված է Թուրքիա-Եգիպտոս մերձեցմամբ

Աթենքը մտահոգված է Թուրքիա-Եգիպտոս մերձեցմամբ

Հունական «Kathimerini» թերթում հրապարկվել է «Մտահոգություն Կահիրե-Անկարա սիրախաղի կապակցությամբ. Աթենքի դիրքորոշումը» վերնագրով հոդված։ Թերթը գրել է, որ Աթենքն ուշադիր հետևում է Եգիպտոսի և Թուրքիայի դիվանագիտական ​​մերձեցմանը, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես մտահոգություն է առաջացնում նրանց դիվանագիտական շփումների աճը Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերում ու նրանց մերձեցումը կարող է ազդել տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Նշվում է, որ Հունաստանը տեղեկացված չի եղել Կահիրեում Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի քառակողմ հանդիպման մասին:

Ըստ թերթի՝ վերջին 1 տարվա զարգացումները թուլացրել են Աթենքի և Կահիրեի վստահությունը և մեծացրել դիվանագիտական ​​լարվածությունը Լիբիայի հարցի շուրջ։ Ուշադրություն է հրավիրվում նաև Թուրքիայի և Եգիպտոսի՝ Քոնիայում անցկացրած ռազմական վարժանքների վրա։

Դրա հետ մեկտեղ շեշտվում է, որ զորավարժություններն այնքան մտահոգիչ չեն, որքան Թուրքիա-Եգիպտոս մերձեցումը։ Համարվում է, որ Իսրայելի գործոնն ազդեցիկ է եղել Եգիպտոսի և Թուրքիայի մերձեցման հարցում։

  • Կիսվել: