Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա. Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչություն
Հորմուզի նեղուցում Օմանի ափերի մոտ բեռնատար նավի վրա կրակ է բացվել։ Այս մասին Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
«Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը ստացել է միջադեպի մասին հաղորդում, ըստ որի՝ Օմանի Դահիտ քաղաքից 7.5 ծովային մղոն հեռավորության վրա անհայտ արկը հարվածել է բեռնատար նավի աջ կողմին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ նավի հրամանատարը Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությանը տեղեկացրել է, որ միջադեպի հետևանքով մարդկային զոհեր չեն եղել։



