ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Արմեն Մելիքբեկյանը մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում

Արմեն Մելիքբեկյանը մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։

«Մենք այս հայտարարությունը գնահատում ենք որպես դրական և կարևոր զարգացում հայկական ֆուտբոլի համար։ Միևնույն ժամանակ, արձանագրում ենք, որ նման հայտարարությունից հետո որևէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար։

Մենք ակնկալում ենք, որ առաջիկա փուլը կբերի նոր մոտեցումներ, նոր արժեքներ և իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակի տեղափոխելու համար»,-նշված է «Նոա» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: