երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ես ամբողջովին կկործանեմ և կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը. Թրամփ

Ես ամբողջովին կկործանեմ և կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը. Թրամփ

«Ինչպես արդեն հստակ հայտարարել եմ նախկինում, այժմ կրկնում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որը, իմ մեծ ու չգերազանցված իմաստուն գնահատականով, կանցնի սահմանները, ես ամբողջովին կկործանեմ և կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը, ինչպես արել եմ նախկինում»,-թվիթերյան գրառում է արել ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը:

Ըստ նրա՝ եվրոպական երկրները, Թուրքիան և մյուսները պետք է հետևեն ԻՊ-ի բռնված գրոհայիններին և նրանց ընտանիքներին:

«ԱՄՆ-ն շատ ավելին է արել, քան որևէ մեկն ակնկալում էր, այդ թվում՝ 100 տոկոսով կոտրել է ԻՊ-ի խալիֆայությունը: Տարածաշրջանում այժմ մյուսները նույնպես, որոնք մեծ հնարավորություններ ունեն, պետք է պաշտպանեն իրենց տարածքը»,-նշել է Թրամփը:

Թուրք պաշտոնակցի՝ Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Թուրքիան պատասխանատվություն կկրի ԻՊ-ի բոլոր գրոհայինների համար, որոնք գերեվարվել են վերջին երկու տարում:

  • Կիսվել: