երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Երևանից քայլեր ենք ակնկալում, ՌԴ-ի տրամադրվածությունը չի փոխվել. Զախարովան՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

Երևանից քայլեր ենք ակնկալում, ՌԴ-ի տրամադրվածությունը չի փոխվել. Զախարովան՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

Մոսկվան Երևանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այսօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Սյունիքում գլխավոր հյուպատոսության լիակատար աշխատանքն արագորեն սկսելու հարցում ՌԴ-ի տրամադրվածությունը չի փոխվել։
 
«Հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով հաջողվել է զգալիորեն առաջընթաց ունենալ այդ ուղղությամբ։ Մենք Երևանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: