Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարություններ կանի Գազայի և Ուկրաինայի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի և Գազայի հատվածի կարգավորման վերաբերյալ հայտարարություններ անել։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ, հաղորդում է CNN TÜRK-ը։
«Էրդողանի հիմնական թեմաներն են լինելու Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը, Սև ծովի անվտանգության հարցերը և իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- նշում է հեռուստաալիքը։