երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Էրդողանը կմեկնի Վաշինգտոն մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Էրդողանը կմեկնի Վաշինգտոն մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-11-ը կայցելի ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Այցի շրջանակում նախատեսվում են Թուրքիայի ղեկավարի երկկողմ հանդիպումներ Վաշինգտոնում պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։

Նշենք, որ վերջերս  Էրդողանը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ գագաթնաժողովին, որն անցկացվել է հուլիսի 3-4-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում․ գագաթնաժողովի շրջանակներում նա հանդիպել է մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

  • Կիսվել: