երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Էրդողանը չեղարկել է Բաքու նախատեսած այցը, ներկա կգտնվի Թուրքիա - Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպմանը

Էրդողանը չեղարկել է Բաքու նախատեսած այցը, ներկա կգտնվի Թուրքիա - Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք UTC գագաթնաժողովին։ Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտնում է «A Haber» հեռուստաալիքը։

Այցը հետաձգելով՝ Էրդողանը նախատեսում է անձամբ ներկա գտնվել հուլիսի 6-ին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ Թուրքիա-Հոլանդիա հանդիպմանը։

  • Կիսվել: