չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԵՄ-ն ամբողջությամբ կվերացնի Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ-ն ամբողջությամբ կվերացնի Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

 

Եվրամիությունը որոշել է ամբողջությամբ վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք որոշում ենք կայացրել վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները»

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին:

Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է մեղմացնել պատժամիջոցները։

Հավելենք նաև, որ ԵՄ-ն Սիրիայի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց 2011 թվականին՝ որպես պատասխան պաշտոնական Դամասկոսի կոշտ գործողություններին, որոնք կիրառվել էին երկրում հակակառավարական ելույթների մասնակիցների նկատմամբ: Հետագայում ԵՄ-ն բազմիցս խստացրեց գործող սահմանափակող միջոցները՝ ընդլայնելով դրանց շրջանակը և լրացնելով դրանք նոր սահմանափակումներով։

  • Կիսվել: