երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ԵՄ խորհրդի հունգարական նախագահությունը ԵՄ-ի անունից Ռուսաստանի հետ շփումների մանդատ չունի. Շառլ Միշել

ԵՄ խորհրդի հունգարական նախագահությունը ԵՄ-ի անունից Ռուսաստանի հետ շփումների մանդատ չունի. Շառլ Միշել

Հունգարիան իրավասու չէ խոսել Ռուսաստանի հետ ԵՄ-ի անունից։ Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«ԵՄ խորհրդի հունգարական նախագահությունը Եվրամիության անունից Ռուսաստանի հետ շփումների մանդատ չունի», -գրել է Միշելը X-ում (նախկինում Twitter)՝ մեկնաբանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խաղաղության նախաձեռնությունները և տեղեկատվությունը Մոսկվա իր հնարավոր այցի մասին։

«Ոչ մի բանակցություն Ուկրաինայի վերաբերյալ չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի»,- նշել է Միշելը։

  • Կիսվել: