Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումն ավարտվել է
Հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումն արդեն ավարտվել է։ Այն այս անգամ կայացել է նախորդի համեմատ ավելի նեղ ձևաչափով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Հանդիպման մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հայկական կողմից խումբը ղեկավարում է ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը, իսկ ռուսական կողմից՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։



