Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը․ Բայրամով
Ադրբեջանն աստիճանաբար ընդլայնում է այն ապրանքների տեսականին, որոնք անցյալ տարվա վերջից արտահանում է Հայաստան, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահկնայի հետ համատեղ ճեպազրույցում։
Նա հիշեցրել է, որ Բաքվի և Հայաստանի միջև բեռների տարանցումն այժմ իրականացվում է առանց սահմանափակումների։
«Անցյալ տարվա վերջից մեր երկիրը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։ Այժմ մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է», — նշել է Բայրամովը։



