երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի հետ

Դանիայի և Գրենլանդիայի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի հետ

Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենը և Վիվիան Մոտցֆելդտը հունվարի 14-ին Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, տեղեկացնում է դանիական TV2 հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմի անդամները հունվարի 14-ին կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ՝ Գրենլանդիայի հարցը քննարկելու համար։

Իր հերթին Ռուբիոն նշել էր, որ Դանիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա այս շաբաթ։

Գրենլանդիան համարվում է Արկտիկայի անվտանգության ապահովման կենտրոնական օղակը, ծովային ուղիների մեկնարկային կետը, տարածք, որտեղ գտնվում են հազվագյուտ մետաղներ և այլ ռեսուրսներ։ Արևմտյան ԶԼՄ-ները նշել են, որ կղզում կան գրաֆիտի, պղնձի, ցինկի, ոսկու, ադամանդի, երկաթի հանքաքարի, տիտանի, վանադիումի, ուրանի պաշարներ: Ընդ որում՝ երկրաբանահետախուզական աշխատանքներն ամբողջությամբ չեն իրականացվել: Գրենլանդիայում է գտնվում նաև ԱՄՆ-ի «Պիտուֆիկ» տիեզերական բազան:

  • Կիսվել: