չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Flydubai ընկերության ինքնաթիռի՝ հարձակման հետևանքով վիրավորված օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է

Flydubai ընկերության ինքնաթիռի՝ հարձակման հետևանքով վիրավորված օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է

Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որն այսօր վիրավորվել էր չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է, հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, որ երկրորդ օդաչուի ձեռնարկած ենթադրյալ դիվերսիոն գործողության փորձը կանխել ու նրա հետ բախման արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը, որն արդեն չորս տարի աշխատում է Flydubai-ում, իսկ մինչ այդ 10 տարի աշխատել է հնդկական SpiceJet ավիաընկերությունում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռն արտակարգ իրավիճակի մասին ազդանշան հաղորդելուց որոշ ժամանակ անց վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ ինքնաթիռում տեղի է ունեցել միջադեպ։ Հետագայում լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորելով մյուսին՝ փորձել էր կործանել ինքնաթիռը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: