ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցի ջրերում գտնվող չորս նավերի վրա հարձակման մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, հայտնել է Պարսից ծոցի ջրերում գտնվող չորս նավերի վրա հարձակման մասին, տեղեկացնում է IRNA-ն:
ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրանի ՌԾՈւ կործանիչները, հետևելով և հետապնդելով չորս նավի, որոնք նախկինում ընթացել էին ապօրինի երթուղով, հայտնաբերել են դրանք Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթային բեռների վերաբեռնման պահին, որտեղ դրանք բոլորը միաժամանակ խոցվել են»:
Ինչպես նշել են զինվորականները՝ նավերում հրդեհ է բռնկվել: Անձնակազմերի վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։



