ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումներն առնչություն չունեն քաղաքապետարանի տրամադրած նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված լուծումների հետ․Ազարյան

Տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումներն առնչություն չունեն քաղաքապետարանի տրամադրած նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված լուծումների հետ․Ազարյան

Անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութերին և դրանց ուղեկցող մեկնաբանություններին՝ հայտնում եմ, որ դրանցում ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա։ Այս մասին գրել է քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

«Հետևաբար, տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ։

Միաժամանակ, հորդորում եմ ներդրումային ծրագրի նախաձեռնողներին հանրայնացվող նյութերը նախապես համաձայնեցնել Երևանի քաղաքապետարանի հետ՝ բացառելու համար այնպիսի նախագծային լուծումների և պատկերների հրապարակումը, որոնք չեն անցել սահմանված քննարկման և համաձայնեցման ընթացակարգերը»,-նշել է նա։

  • Կիսվել: