չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Չինաստանը հերքել է Տաջիկստանի տարածքում ռազմաբազայի կառուցման մասին տեղեկությունը

Չինաստանը հերքել է Տաջիկստանի տարածքում ռազմաբազայի կառուցման մասին տեղեկությունը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը Տաջիկստանի տարածքում չինական ռազմաբազայի կառուցման մասին:

Համապատասխան հայտարարությունը ճեպազրույցի ժամանակ արել է Չինաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։

«Անկասկած կարող եմ ասել, որ Չինաստանը միշտ վարել է անկախ խաղաղ արտաքին քաղաքականություն և չունի որևէ ռազմակայան Կենտրոնական Ասիայում»,- ընդգծել է պաշտոնյան:

Ավելի վաղ The Daily Telegraph թերթը հայտնել էր Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու, Չինաստանի կողմից ռազմաբազա կառուցելու մասին:

  • Կիսվել: