ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
BBC-ն և Sky Sports-ն անդրադարձել են Լազետիչի՝ «Նոա» հնարավոր տեղափոխությանը

BBC-ն և Sky Sports-ն անդրադարձել են Լազետիչի՝ «Նոա» հնարավոր տեղափոխությանը

Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները ևս խոսել են «Նոայի» հնարավոր գործարքի մասին։

Մամուլում վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ իտալական «Միլանի» նախկին հարձակվող Մարկո Լազետիչը մոտ է «Նոայի» հետ պայմանագիր ստորագրելուն։ Լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ սերբ 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում՝ հայկական թիմի շարքերը համալրելու համար։

BBC-ն և Sky Sports-ն իրենց կայքերում անդրադարձ են կատարել այս հնարավոր գործարքին։

Մարկո Լազետիչն իր կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդայում», որտեղից 2022 թվականին 4.9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իտալական «Միլան»։ Այս պահին նա համարվում է շոտլանդական «Աբերդինի» ֆուտբոլիստ։

  • Կիսվել: