Բահրեյնի ՀՕՊ-ը երեք հրթիռ և մի քանի ԱԹՍ է խոցել
Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել թագավորության դեմ իրականացված համակցված հարձակումը՝ խոցելով երեք հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Բահրեյնի պաշտպանության բանակի ՀՕՊ համակարգերին հաջողվել է որսալ և ոչնչացնել երեք հրթիռ և մի քանի անօդաչու սարք»,- ասված է հայտարարության մեջ:



