երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Այաթոլլա Խամենեին պետք է հավանություն տա Պեզեշքիանի հաղթանակին․ Իրանի նախագահի երդմնակալության կարգը

Այաթոլլա Խամենեին պետք է հավանություն տա Պեզեշքիանի հաղթանակին․ Իրանի նախագահի երդմնակալության կարգը

Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մասուդ Պեզեշքիանի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսին։ Այդ մասին պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսուֆին:

 Իրանում բարձրագույն իշխանություն ունեցող գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նախ պետք է իր հավանությունը տա Պեզեշկիանի հաղթանակին «թանֆիզ» անունով հայտնի արարողության ժամանակ: Այս հանդիսավոր քայլից հետո նախագահի երդման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին կամ 5-ին,  Յուսուֆիի խոսքերն է մեջբերում IRNA պետական լրատվական գործակալությունը:

Իրանի նորընտիր նԱխագահը այնուհետև կունենա 15 օր ժամանակ, որպեսզի կառավարության անդամներին խորհրդարանին ներկայացնի վստահության քվե: Յուսուֆիի խոսքով՝ խորհրդարանական կանոնների համաձայն՝ Պեզեշկիանը հուլիսի 31-ին պաշտոնապես կհրաժարվի պատգամավորական մանդատից:

  • Կիսվել: