շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը

Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը

Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է երկրի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» շեշտելով որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք պետք է առաջնորդեն Արցախը դեպի հարատև խաղաղություն:

Այս մասին հայտնում են Ավստրալիայի «Հայ դատի» գրասենյակից: Գրասենյակի և Ավստրալիայի հայ համայնքին ուղղված պատասխան նամակում նախարար Փեյնը ողջունել է Արցախում հաստատված հրադադարի ռեժիմը: Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է երկու կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:

Ավստրալացի նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս ավելի քան 3000 ավստրալացիներ խնդրագիր էին ստորագրել՝ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին ճանաչել Արցախի Հանրապետությունը:

  • Կիսվել: