Աշխարհում լավագույններից մեկը Թուրքիայի՝ Սև ծովում գտած գազի որակն է. Էրդողան
Աշխարհում լավագույններից մեկը Թուրքիայի՝ Սև ծովում գտած գազի որակն է, կառավարության նիստից հետո ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՛՛Անադոլու՛՛-ն:
Նշվում է, որ Թուրքիան նախատեսում է մինչ երկրի 100-ամյակը՝ 2023 թվականը, գազի առաջին խոշոր հանքավայրում արդյունահանում սկսել:
Էրդողանն ասել է, որ Թուրքիան իր երազանքները իրականություն է դարձնում:
Ինչպես հաղորդվում է՝ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո: