ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիան բնական գազի նոր հանքավայր կշահագործի

Թուրքիան բնական գազի նոր հանքավայր կշահագործի

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ 2026-ին Թուրքիան իր հյուսիսային նահանգում գազի նոր հանքավայր է ունենալու, գրում է ermenihaber.am-ը: 

«Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է: Նպատակ ունենք Սաքարյայի գազի հանքավայրի միջոցով հոգալ բոլոր տնային տնտեսությունների բնական գազի կարիքները»:

Նախարարը հավելել է նաև, որ 2028-ին նախատեսվում է գազի արդյունահանման ծավալները հասցնել օրական 40 մլն խմ-ի:

Նշենք, որ Թուրքիան այժմ տեղական գազի հանքավայրերից օրական 9.5 մլն խմ գազ է արդյունահանում:

 

  • Կիսվել: