երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ԱՄՆ-ը և դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ․ Փեզեշքիան

ԱՄՆ-ը և դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ․ Փեզեշքիան

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, Թեհրանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում միջուկային զենքի կիրառում։ Այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները չարամտորեն օգտագործել են միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամ ստեղծելու համար,  հակառակ իրենց սեփական հետախուզական համայնքների գնահատականներին, և օգտագործում են այն՝ մեր ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար»,- գրել է նախագահը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները նման քաղաքականություն է վարում Թեհրանի նկատմամբ՝ միաժամանակ «աջակցելով Իսրայելի միջուկային զինանոցին»։

  • Կիսվել: