երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում

 ԱՄՆ-ն ծրագրում է առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայում տեղակայել հինգերորդ սերնդի 48  F-35A կործանիչներ։ Այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների  կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։

Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայի Միսավա ռազմաօդային բազայում կտեղակայվեն 48 F-35A կործանիչներ և 36 F-16 կործանիչներ։ 

«Մենք դա դիտարկում ենք որպես քայլ, որն ուղղված է ինչպես ԱՄՆ Զինված ուժերի ներուժի, այնպես էլ ճապոնա-ամերիկյան դաշինքի զսպման ու հակազդման ներուժի հետագա մեծացմանը»,- նշել է նա։

Ավելի վաղ համապատասխան պլանների մասին հայտնել էր նաև Պենտագոնը:

  • Կիսվել: