երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է պատրաստվեն երկարատև պատերազմների․ Պենտագոն

ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է պատրաստվեն երկարատև պատերազմների․ Պենտագոն

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է պատրաստվեն ենթադրվող երկարատև պատերազմների, և ոչ միայն Եվրոպայում: Այսպիսի հայտարարություն է արել երեքշաբթի օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը։

Նա ասել է, որ Արևմուտքի զինված ուժերի փոխգործունակությունը և նրա «կոլեկտիվ արդյունաբերական բազան ուժի բազմապատկիչ են» Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար: «Այնպես որ, ես գիտեմ, որ մենք ունենք այն, ինչ անհրաժեշտ է ոչ միայն  մրցակցելու համար, այլև հաղթելու այդ մրցակցությանը:

Դա նշանակում է համոզված լինել, որ մենք պատրաստ ենք երկարատև պատերազմի, և ոչ միայն Եվրոպայում»,- ասել է Հիքսը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած ռազմարդյունաբերական ֆորումում:

  • Կիսվել: