ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են. Պուտինի օգնական
Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին։ Այս մասին «Ռուսական թերթ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Ամերիկացի ընտրողներն իրենք կորոշեն, թե ով է, իրենց կարծիքով, արժանի գործիչ՝ կառավարելու համար իրենց երկիրը։ Ռուսաստանը չի խառնվում այլ պետությունների ներքաղաքական կյանքին։ Ի տարբերություն Վաշինգտոնի, որն այլ երկրների ներքին գործերին միջամտությունը դիտարկում է իր արտաքին քաղաքականության սովորական բաղկացուցիչ»:
Պատրուշևը նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացում փոփոխություններ է տեսնում, և Ռուսաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնն է վճռորոշ ազդեցություն ունենում Ուկրաինայի վարքագծի վրա։