Կապանում վթարի հետևանքով 7 անձի վիճակը բավարար է
Կապանի Բաղաբերդ թաղամասում «ՀՈՎՈ» մակնիշի բեռնատարի և Սյունիք գյուղ-Կապան քաղաք երթուղու բախման հետևանքով 7 անձի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Անցնում են համապատասխան հետազոտություններ և առաջիկայում դուրս կգրվեն։ Կյանքին սպառնացող դեպքեր չունենք»,-նշեցին նախարարությունից։



