«ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա ներխnւժելու մասին խոսք լինել չի կարող»․ Շեյնբաումը «շատ լավ զրույց» է ունեցել Թրամփի հետ
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը սոցցանցի իր էջում այսօր գրառում է արել՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու անվտանգությանը, թմրանյութերի վերահսկողությանը և առևտրին վերաբերող հարցեր:
«Մենք շատ լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք մի շարք թեմաներ, այդ թվում՝ անվտանգության ապահովումը՝ առանց ինքնիշխանության խախտման, և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Մենք նաև անդրադարձանք առևտրին և ներդրումներին»,-նշել նա:
Շեյնբաումը նաև հավելել է, որ «համագործակցությունը և փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս»։


