Ալյոշկիում հրադադարի ռեժիմը պահպանվում է. Կիևն ու Մոսկվան հաստատում են
Մոսկվան և Կիևը հայտարարել են, որ Ալյոշկիում հրադադարի ռեժիմը պահպանվում է:
Մասնավորապես՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտարարել է, որցՈւկրաինայի Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվում են ամբողջությամբ։ ։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի՝ Կիևի ժամանակով 17։30-ի դրությամբ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան պահպանում են հումանիտար առաքելության իրականացման հետ կապված որոշակի տարածքներում հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունները։
Հրադադարը գործում է հոկտեմբերի 27-ից՝ Կիևի ժամանակով 03։00-ից, իսկ Մոսկվայի ժամանակով՝ 04։00-ից, և կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը՝ Մոսկվայի ժամանակով 22։59-ը։ Լուբինեցի խոսքով՝ կողմերից ոչ մեկի կողմից հրադադարի խախտումներ չեն արձանագրվել։
Իր հերթին նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան։ Սոցիալական ցանցերում նա գրել է, որ Ալյոշկիում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվում են ամբողջությամբ, և հոկտեմբերի 27-ի՝ ժամը 17։30-ի դրությամբ՝ խախտումներ չեն արձանագրվել ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմից։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ալյոշկիի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է ըստ ծրագրի։


