ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանվի. Գերասիմովը հաստատել է Սպիտակ տան հայտարարությունը

Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանվի. Գերասիմովը հաստատել է Սպիտակ տան հայտարարությունը

Հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա ասել է, որ այդ որոշումը պայմանավորված է Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության իրականացմամբ։

Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների տեղափոխման նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Օլեշկի։

«Լռության ռեժիմը» կգործի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինայի և ՌԴ-ի պայմանավորվածության մասին՝ Օլեշկիում հրադադարի շուրջ

 

  • Կիսվել: