երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցության համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցության համար

Իսլամաբադում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հայտարարություններ են արել: Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները աջակցում են միմյանց բոլոր հարցերում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի ղեկավարությանը 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել․

Կողմերը քննարկել են էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապի, պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում տարվող նախագծերը: Շարիֆն իր հերթին Ալիևի հետ հանդիպումն անվանել է «արդյունավետ»: Նա վերահաստատել է աջակցությունը Արցախի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:

 

  • Կիսվել: