Ալիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Հուլիսի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
Զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է մի քանի օր առաջ Աստանայում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների և Պակիստանի վարչապետի եռակողմ հանդիպումը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այդ ձևաչափը կլինի մշտական։