Ադրբեջանում պատերազմական դրություն մտցնելու մասին որոշում է կայացվել
Ադրբեջանի Միլլի մեջլիսն ընդունել է երկրում պատերազմական դրություն մտցնելու մասին որոշում։ Սեպտեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանեն, տեղեկացնումէ ՏԱՍՍ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի խորհրդարանը հրամանագիր է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին:
Ըստ Haqqin.az ադրբեջանական կայքի՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն են փոխանցվել պարեկային ժամ հայտարարելու վերաբերյալ լիազորությունները: