Ադրբեջանի և Պակիստանի նախագահները գոհունակություն են հայտնել հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ
Իսլամաբադ կատարած այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարի հետ։
Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության տվյալով՝ կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական կապերի բարձր մակարդակի կապակցությամբ: Բարձր է գնահատվել միմյանց մշտական աջակցությունը, մասնավորապես՝ Հայաստանի վերաբերյալ Պակիստանի դիրքորոշումը։
Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և ներդրումների ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա:
Ալիևը Իսլամաբադում ծանոթացել է Պակիստանի ռազմաօդային ուժերի Նուր-Խան բազայի տարածքում անցկացվող ռազմական ցուցահանդեսին: