շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռազմարդյունաբերության բյուջեով ՊՆ կողմից արվող պետական պատվերները եռամյա պայմանագրերով հասել են 171 միլիարդ դրամի. ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության բյուջեով ՊՆ կողմից արվող պետական պատվերները եռամյա պայմանագրերով հասել են 171 միլիարդ դրամի. ԲՏԱ նախարար

Ռազմարդյունաբերության բյուջեն շատ մեծ հասկացություն է: Առյուծի բաժինը ՊՆ-ի կողմից ոլորտին արվող պետական պատվերներն են, որոնք եռամյա պայմանագրերով արդեն իսկ հասել են 171 միլիարդ դրամի: Այդ մասին լրագրողներին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Իսկ ինչ վերաբերում է  գիտահետազոտական և փորձարարական մշակումների աշխատանքներին, որը ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության զարգացման համար գործիքներից մեկն է, ճշգրտված բյուջեի 89 տոկոս կատարողական կա, իսկ պլանավորված բյուջեի՝ 25 տոկոս կատարողական: Այս իմաստով առաջիկայում, երբ բյուջեի կատարողականը ներկայացնենք, ավելի մանրամասն հանդես կգանք դրա պատճառների և լուծումների մասին»,- նշեց նա:

  • Կիսվել: