շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՀՀ ֆինանսների նախարարը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ծրագրի շահառու կրթաթոշակառուների պրակտիկան նախարարությունում, ներկայացնել պետական համակարգի գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ստեղծել նրանց գիտելիքներն ամրապնդելու հնարավորություններ:
 
Կողմերը գործընկերային հարաբերությունները հնարավոր բոլոր ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

  • Կիսվել: