երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները

Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Պատգամավորներ Վանիկ Օհանյանը և Լուսինե Բադալյանը ևս նոր կարգավորումներ են առաջարկում «Դեղերի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից: Կառավարությունը հարցի առնչությամբ ունի դրական դիրքորոշում:

  • Կիսվել: